Thursday, November 4, 2010

Մի քանի տարի անց Վրաստանում ադրբեջանցի ավելի շատ կլինի, քան վրացի. Շիրակ Թորոսյան

HayNews.am. 4-11-2010- «Հայոց Աշխարհը» գրում է. «Ըստ պատգամավոր Շիրակ Թորոսյանի`«Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր միջոցներով սիրաշահում են Վրաստանին և ուղղորդում հայության ու Հայաստանի դեմ: Նրանք փակել են մեր արևմտյան ու արևելյան սահմանները, նույնը դրդում են անել Վրաստանին` հյուսիսից»:
Պատգամավորը նաև ասել է. «Վրաստանում կա ադրբեջանական մեծ համայնք, որը ոչ միայն թվաքանակով երկրորդն է երկրում, այլև ամենաարագն է բազմանում: Վստահաբար, արդեն մի քանի տարի անց բնական աճ չունեցող և արագ ծերացող վրացիները մեծամասնություն չեն լինի երկրում»:
«Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը պաշտոնապես վրաստանաբնակ ադրբեջանցիների որևէ խնդիր չի բարձրացնում: Ադրբեջանն ուղղակի հավատացած է, որ Վրաստանը երբեք չի կարող ուծացնել ադրբեջանցիներին: Ադրբեջանն ուղղակի ճշգրիտ հաշվարկել է ու իր ազգակիցներին կոչ է անում` համբերել»:

No comments: