Tuesday, November 9, 2010

Ժակ Շիրակը մեղադրվում է կաշառակերության մեջ

Aysor.am. 9-11-2010- Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հանդեպ հիմա էլ կաշառակերության մեղադրանք է առաջադրվել: Եթե դատարանը ապացուցի դա, Շիրակին մինչև 10 տարվա ազատազրկում է սպասվում: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին նախագահը մեղադրվում էր գումարներ մսխելու մեջ: Սակայն Ժ.Շիրակը պատրաստակամություն հայտնեց փոխհատուցել Փարիզին պատճառած վնասը` ավելի քան 2 միլիոն եվրո:
Այժմ քննչական մարմինները կարծում են, որ 90-ականներին Ժակ Շիրակը, լինելով Փարիզի քաղաքապետ, մայրաքաղաքային վարչակազմում 7 կեղծ աշխատատեղ է ստեղծել` իր «Միություն հանուն հանրապետության» կուսակցության ֆինանսավորման նպատակով:

No comments: