News.am. 4-6-2012-ԱՄՆ-ն աշխատում է, որ Հայաստանը խնդիրներ չունենա հարեւանների հետ. Քլինթոն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը հնարավորություն է տալիս մեկ վայրկյան կանգ առնել, գնահատել անցած ուղին եւ ուրվագծել հետագա գործողությունները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ նշելով, որ շատ ուրախ է կրկին գտնվել Հարավային Կովկասում։ Քլինթոնի խոսքով, Միացյալ Նահանգները հետաքրքրված են, որպեսզի Հայաստանը լավ հարաբերություններ ունենա հարեւանների հետ։ Ըստ նրա՝ Վաշինգթոնը աշխատում է այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես նշեց, որ պաշտոնական Վաշինգթոնը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը։ Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին՝ նա ասաց, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել, մասնավորապես, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի խաղարար առաքելությունն Աֆղանստանում, Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, ինչպես նաեւ քննարկման առիթ է հանդիսացել տարածաշրջանի անվտանգության հարցերը։
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment