Report.am. 4-11-2010- Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, իշխող Արդարություն եւ կայունությւն կուսակցության ներկայացուցիչ Մեթին Յիլմազը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ իրենց դիրքորոշումը կապված հայ-թուրքական արձանագրությունների եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ չի փոխվել: "Մեր դիրքորոշումն այսպիսին է. առանց Հայաստանի կողմից քայլերի, որոնք կարող են բավարարել Ադրբեջանին, անհնար է որեւէ քայլ սպասել Թուրքիայից: Մենք սպասում ենք Հայաստանի քայլերին, որոնք ենթադրում են նրա կողմից գրավված ադրբեջանական տարածքների ապաշրջափակումը, եւ միայն դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել: Քայլերն այդ ուղղությամբ հնարավոր են: Մենք սպասում ենք արդյունքների:
Thursday, November 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment