
Եվ քանի որ մինչ այժմ փաստաբանների կողմից արված բոլոր միջնորդությունները մերժվել են, այս մեկում փաստաբանները խնդրել են նաև “միջնորդությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու պարագայում, պարզաբանել, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում միջնորդության մերժումը”:
Եթե կատարվում է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ապա ինչու են բոլոր միջնորդությունները մերժվում: Փաստաբանների համար միջնորդություններ անելը ինքնապատակ չէ: Ինչու նախաքննական մարմինը չի ուզում փարատել տուժող կողմի կասկածները և բավարարել գործի բացահայտմանն ուղղված այս միջնորդությունները: Սա վկայում է միայն մի բանի մասին, որ Արտակ Նազարյանի գործի քննությունը տարվում է միայն մեկ ուղղությամբ` ցանկալի վարկածն ամեն գնով հաստատելու:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարբերաբար հիշեցնում է, որ գործի քննությունը գտնվում է “իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար”:
Բայց հասկանալի չէ, թե ինչու է իր գերատեսչության ենթակայության տակ գտնվող ՊՆ քննչական ծառայությունը դուրս մնում “իր անմիջական վերահսկողությունից” և շարժվում գործերը կոծկելու ուղղությամբ:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
No comments:
Post a Comment