News.am. 6-11-2010- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիթաշին եւ Գյուլթեքին Քըշանաքին ընդունել է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսութ Բարզանին։Fırat գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Մեսութ Բարզանին իր գոհունակություն է հայտնել քրդական հարցի կարգավորման ուղղությամբ արված հայտարարությունների կապակցությամբ եւ անհրաժեշտ համարել ավելացնել ջանքերը՝ խաղաղ ճանապարհով քրդական հարցը կարգավորելու համար։ «Երկխոսությամբ եւ խաղաղ ճանապարհով քրդական հարցի կարգավորմանը հավատում ենք եւ այդ ուղղությամբ մեր վրա ընկած պարտավորվածությունը կիրականացնենք»-նշել է Բարզանին։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական Sabah-ը հայտնել էր, թե PKK-ի կողմից հայտարարած զինադադարի հետ կապված PKK-ն որոշել է Թուրքիայում գտնվող իր ուժերը ետ քաշել Հյուսիսային Իրաքում գտնվող Քանդիլի շրջան, որտեղ գտնվում են քուրդ զինյալների ճամբարները։ Թուրքական պարբերականը քուրդ պատգամավորների այցը Հյուսիսային Իրաք պայմանավորել էր հենց այս համատեքստում, որպեսզի ապահովի PKK-ի զինյալների անվտանգ անցումը Հյուսիսային Իրաք։
No comments:
Post a Comment