News.am. 17-11-2010- 2010 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 487,9 հազ. զբոսաշրջիկ՝ 15,6 տոկոսով ավելի, քան 2009 թ.։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Սպասվում է, որ տարեվերջին Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջին անգամ կգերազանցի 600 հազարը։ Իսկ ըստ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի՝ Հայաստանը 2030 թ. կհասնի մինչեւ 3 մլն զբոսաշրջային այցելության, թեեւ Մ. Ապրեսյանը համոզված է, որ ներկա դինամիկայի պահպանման դեպքում այդ մակարդակը շատ ավելի վաղ կնվաճվի։Հայաստան ամենաշատը այցելում են Ռուսաստանից ու Վրաստանից, շատ են այցելուները նաեւ Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից։ Վերջին շրջանում շատ են այցելում նաեւ Իրանից։ Ըստ Ապրեսյանի միայն այս տարվա 9 ամսում Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների քանակը կրկնապատկվել է։
Մ. Ապրեսյանի տեղեկացմամբ՝ ակտիվացման փուլում է գտնվում նաեւ համաշխարհային զբոսաշրջությունը՝ հունվար օգոստոսին գրանցելով մոտ 7 տոկոս աճ։ Տարվա արդյունքներով աշխարհում սպասվում է զբոսաշրջության 5 տոկոս աճ։
No comments:
Post a Comment