Tert.am. 17-11-2010- Վերջին ժամանակներս ակտիվացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությունը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերի հանդիպումները։ Այս մասին նոյեմբերի 15–ին Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամոն։Նա հիշատակել է երկու երկրների նախագահների՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Աստրախանում տեղի ունեցած հանդիպումը ՝ նշելով, որ Մեդվեդևը և ՌԴ ԱԳՆ–ն իրենց ավանդն ունեն բանակցային գործընթացի ակտիվացման հարցում, սակայն, ցավոք սրտի, ըստ Բրիշամբոյի, այդ ակտիվացումը համընկել է շփման գծում լարվածության մեծացման, փոխհրաձգության և կորուստների հետ։
«Ռեգնում»–ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հավանական, որ դեկտեմբերի 1–2–ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ առաջընթաց գրանցվի, Բրիշամբոն հույս է հայտնել, որ Աստանան հնարավորություն կտա ևս մեկ հանդիպում անցկացնել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև, հնարավոր է՝ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների մասնակցությամբ։
«Ես հուսով եմ, որ դա կողմերին կօգնի ընդունել բարդ, սակայն կարևոր որոշում»,–եզրափակել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
No comments:
Post a Comment