Thursday, November 18, 2010

ԼՂ վերաբերյալ բանաձևը կրկին ՄԱԿ-ի օրակարգում է հայտնվել

Diplomat.am. 18-11-2010 - Դեկտեմբերի 13-ին՝ ՄԱԿ-ում քննարկման կդրվի ղարաբաղյան խնդրի հետ կապված բանաձևի նախագիծը:
Այդ մասին APA գործակալության վաշինգտոնյան թղթակցին հայտնել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը։
Իսլամական կոնֆերանս կազմակերպության՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը մտցված է «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անվան տակ բանաձևի նախագծի մեջ, որը դեկտեմբերի 13-ին կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում։ Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ ԻԿԿ-ի կարծիքը արտահայտվել է ՄԱԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցչի, Նյու-Յորքում ԻԿԿ խմբի նախագահի կողմից։ Դեսպանը, որը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու անվտանգության խորհրդի նախագահին, խնդրել է հաշվի առնել Դուշանբեի հռչակագիրը, որը ընդունվել է ԻԿԿ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ 2010 թ. մայիսին անցկացված 37-րդ նստաշրջանում։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան և կոչ ենք անում կարգավորել հակամարտությունը՝ համաշխարհային հանրության կողմից ճանաչված՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման հիման վրա»,- հայտարարել է դեսպանը:

Հռչակագրի համաձայն՝ ԻԿԿ-ն, որը ՄԱԿ-ից հետո վտանգների վերացման համար՝, հանդիսանում է երկրորդ խոշոր միջազգային կազմակերպությունը, պետք է որոշիչ դեր խաղա վտանգների վերացման գործում՝ համակողմանի կապերի ու համագործակցության ամրապնդման հարցերում, որոնց հետ բախվում են մահմեդական երկրները։

No comments: