News.am. 17-11-2010- Անհատական պատվերներով հագուստ կարող թուրքական Rainier ընկերության սեփականատեր Սայըմ Ույանըքը նշել է, թե ձմռանն ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար 50 փողկապ են կարում։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ույանըքը շեշտել է, որ Թուրքիայի վարչապետը հիմնականում նախընտրում է կարմիրի եւ սպիտակի համադրությամբ փողկապներ, որի արդյունքում իրենց մոտ ավելացել է այդ գույների համադրությամբ փողկապների պահանջը։ «Մեր ընկերությունում 40 դերձակ է աշխատում։ Հաճախորդի պատվիրած վերնաշապիկը հանձնում ենք 37 րոպեի ընթացքում։ Մեր 3 խանութներում վերնաշապիկների գինը 120-220, փողկապներինը՝ 90-200, կոստյումներինը՝ 900-3300 դոլարի սահմաններում է»,-նշել է Ույանըքը։
Rainier ընկերության սեփականատերը նշել է, թե իրենց մոտ բազմաթիվ հայտնի մարդիկ են հագուստ պատվիրում, այդ թվում՝ Դենիզ Բայկալը, Ֆաթիհ Թերիմը։ «Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը եւս մեր հաճախորդներից է։ Նախորդ տարի մի գործարար նրա համար որպես նվեր վերնաշապիկ էր պատվիրել։ Աբրամովիչը հավանել էր դա եւ նույն վերնաշապիկից 100 հատ էլ պատվիրեց»,-ասել է Ույանըքը՝ ընդծելով, որ իրենք 10 փողկապ էլ ուղարկել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

No comments:
Post a Comment