Wednesday, November 17, 2010

Թուրքիայում ամեն օր մահանում է 150 երեխա

Tert.am. 17-11-2010- Թուրքիայում ամեն օր մահանում է դեռ մեկ տարին չբոլորած 150 երեխա: Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Էրջիյեսի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի դասախոս Թամեր Գյունեշը` նշելով, որ երեխաների 60%-ը մահանում է ծնունդի ժամանակ, 40%-ը` կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, 24%-ը` առաջին 24 ժամվա ընթացքում:
«Թուրքիայում յուրաքանչյուր տարի ծնվում է 1.3 միլիոն երեխա: Նրանցից 57 հազարը մահանում է կյանքի առաջին տարում, իսկ 71 հազարը` դեռ 5 տարեկանը չբոլորած»,- ասել է թուրք դասախոսը:

No comments: