HayNews.am. 6-11-2010- Սեուլում կայանալիք Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողոովից առաջ ծաղրել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: G-20-ի գագաթնաժողովից առաջ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են նրան մասնակցող առաջնորդների տիկնիկները՝ ձեռքներին իրենց երկրների դրոշները, փոխանցում է Dogan գործակալությունը:Տիկնիկ պատրաստողները Թուրքիայի նախագահ Գյուլին պատկերել են ֆեսով և օսմանյան շրջանին բնորոշ հագուստով:
Գյուլի, ինչպես նաև մյուս առաջնորդների տիկնիկները ցուցադրվել են Սեուլում:
No comments:
Post a Comment