Saturday, November 6, 2010

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի եւ Ադրբեջանի սահմանում զինված բախում է եղել

News.am. 6-11-2010- Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Իրանի քաղաքացու, ով Իրանից Ադրբեջան է տարել մեծ քանակությամբ հերոին:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ, Իրանի քաղաքացին հերոինը վաճառքի նպատակով է ներկրել: Խմբավորման մյուս անդամները զինված դիմադրություն են ցույց տվել եւ կարողացել են փախչել դեպքի վայրից:
Ձերբակալված Շահիրյար Ֆադաքյարի Կյանսյար Բախրամ օղլուց առգրավվել է 7090 գրամ թմրանյութ, որը նա սահմանն անց է կացրել սեւ գույնի ուսապարկի մեջ, որը մաքսային ստուգում չի անցել: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Իրականացվում են հետաքննական միջոցառումներ խմբավորման մյուս անդամներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

No comments: