Diplomat.am. 6-11-2010- Համաձայն Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալների, 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը լքողների թիվը 65 հազարով շատ է Հայաստան եկածներից: «Ըստ էության, հենց դա էլ միգրացիայի ցուցանիշն է: Փաստորեն, Հայաստանից 9 ամիսների ընթացքում մեկնել են ամենաքիչը 65 հազար մարդ: Պատկերացնելու համար, թե դա ինչ ահռելի քանակություն է, ասենք, որ 2009թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար:
Այսինքն, միգրացիայի ծավալը մեծացել է 38.7 տոկոսով: Եվ դա այն դեպքում, որ 2009թ.-ը ճգնաժամային տարի էր, իսկ 2010-ը ճգնաժամի հաղթահարման տարի: Ստացվում է, որ եթե շարունակենք նույն տեմպերով «հաղթահարել», ապա մոտ 30 տարի անց Հայաստանում ոչ ոք չի մնա, իսկ եթե աճի տեմպերը պահպանվեն, Հայաստանը կդատարկվի 11-12 տարվա ընթացքում:
Համեմատության համար նշենք, որ Արևմտյան Հայաստանում հայերից վերջնականապես ազատվելու համար թուրքերից 600 տարի պահանջվեց: Հավանաբար, նրանք «մտքով չէր անցնում անցկացնել հակաճգնաժամային միջոցառումներ», -գրում է թերթը:

No comments:
Post a Comment