Tert.am. 4-11-2010- Միացյալ Նահագներում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ մեծ հարված հասցվեց ոչ միայն Բարաք Օբամային և դեմոկրատական կուսակցությանը, այլև` հայկական լոբբիին: Այս մասին է գրում թուրքական Vatan օրաթերթը` նշելով, որ Թուրքիան ազատվեց Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանից, որոնք իր գլխին պատուհաս էին դարձել։
«Հայերի համար առաջին մեծ կորուստը Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հայամետ Նենսի Փելոսին է, ով մերժել էր հանդիպել ԱՄՆ ժամանած թուրք խորհրդարանականների հետ: Սպասվում է հունվարին այդ պաշտոնում նրան կփոխարինի հանրապետական Ջոն Բոհները, ով 2007թ. դեմ էր քվեարկել Ցեղասպանության բանաձին: Սակայն մինչև հունվար Փելոսին շարունակելու է պաշտոնավարել, և չի բացառվում, որ բանաձևը այդ ընթացքում դարձյալ մտնի Կոնգրեսի օրակարգ»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով.
«Հայերի համար երկրորդ կարևոր կորուստը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանն է, ով Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ արհեստականորեն ձգձգելով քվեարկությունը` Կոնգրեսի միջանցքներում զբաղված էր հօգուտ բանաձևի քվեներ հավաքելով: Նրան այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Իլեանա Ռոս Լեհթինենը»:
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ ամերիկահայերի սատարած թեկնածուների 90%-ը հաղթել է:

No comments:
Post a Comment