Tuesday, December 21, 2010

ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋ Է

Վրաստան է այցելել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ ուլ իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազդեն: Նա հանդիպել է Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ: Երկրորդն ու Փաշազադեն հայտարարել են, որ տարածքային հակամարտությունները պետք է կարգավորվեն Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում:
Դե, մեծ հաշվով հետաքրքիր չէ, թե նրանք ինչ են հայտարարել, քանի որ ավելի հետաքրքիր բան կա նրանց հանդիպման մեջ: Բանն այն է, որ վրացական կողմը արդեն քանի ամիս է անընդհատ հետաձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Վրաստան կատարելիք միջեկեղեցական եւ հովվապետական այցը, պատճառաբանելով Իլյա Երկրորդի առողջությունը:
Ստացվում է, որ Իլյա Երկրորդը Ալլահշուքյուրի համար առողջություն ունի, իսկ Գարեգին Երկրորդի համար` ոչ: Իսկ գուցե պատճառն այն է, որ Գարեգին Երկրորդի հետ քննարկելիք հարցերը Իլյա Երկրորդի համար իսկապես առողջություն են պահանջում, կամ էլ Գարեգին Երկրորդը ոչինչ չի պահանջում, դրա համար էլ նրա այցը վրացական կողմը անընդհատ հետաձգում է:

No comments: