Tuesday, December 21, 2010

Քիմ Քարդաշյանը ամերիկացի բասկետբոլիստին կոչ է անում հրաժարվել «Թուրքական ավիաուղիներ»-ը գովազդելուց

News.am. 21-12-2010- Ամերիակահայ աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում նոր արշավ է սկսել NBA հայտնի բասկետբոլիստներից Կոբե Բրայանի դեմ՝ կոչ անելով նրան հրաժարվել «Թուրքական ավիաուղիներ»-ը գովազդելուց։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Կոբեն պատասխանել է Քիմին՝ ասելով, թե ինքը ոչ թե քաղաքական, այլ՝ գործարար համաձայնագիր է ստորագրել եւ մտադիր չէ հրաժարվել դրանից։ Քարդաշյանը այս հարցը լուծելու համար դիմել է իր քրոջ ամուսնուն՝ Լամար Օդոմին, ով Կոբենի թիմակիցն է։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը մոտ 2 շաբաթ առաջ կրկին Twitter-ում ակցա էր սկսել՝ բոլորին կոչ անելով զանգել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ պահանջելով օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը։ Քիմը Twitter-ում թողել էր նաեւ Փելոսիի հեռախոսահամարը։
Թուրքիայում անհանգստացած են այն հանգամանքով, որ Քիմ Քարդաշյանի ակցիան արդյունքներ տվեց, եւ Փելոսին հայտարարեց, որ ջանքեր է գործադրելու հայկական բանաձեւը օրակարգ ընդգրկելու համար։

No comments: