Friday, December 3, 2010

Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ սպաների Ֆրանսիայում կրթվելու խնդիրը

News.am. 2-12-2010- Դեկտեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին, ու հետ քննարկել է Ֆրանսիայի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների կրթության եւ խաղաղապահության ոլորտում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ պարոն Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

No comments: