Wednesday, January 26, 2011

Թուրքիայում կազմված «ամենազգայնական տասնյակում» տեղ են գտել նաև հայերին ուղղված վիրավորանքները

HayNews.am. 26-1-2011- Թուրքիայում որոշել են 2010 թվականի 10 «ամենազգայնական» կերպարներին և երևույթներին, հայտնում է Radikal-ը: «Ազգայնականությանն ու ռասիզմին ոչ ասա» հասարական կազմակերպության «ազգայնականության վարկանիշային աղյուսակում» տեղ են գտել նաև հայերին վերաբերող դրսևորումներ:
Մասնավորապես, կազմակերպությունը ոչ պատվաբեր տասնյակի 7-րդ հորիզոնականում է ընդգրկել Թուրքիայի պատասխան հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Ակօսի» սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գործով, որտեղ վերջինս ներկայացվում էր որպես «նացիստ»:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը վճիռը կայացրել էր հօգուտ Դինք ընտանիքի և Թուրքիային պարտադրել էր խոշոր փոխհատուցում վճարել՝ հայ լրագրողի սպանությունը չկանխելու համար:
10-րդ հորիզոնականում է հայտնվել Թուրքիայի ֆուտբոլի առաջնության «Բուրսասփոր»-«Բեշիքթաշ» հանդիպման ժամանակ բուրսացի երկրպագուների վանկարկումները: Նշենք, որ վերջիններս «Բեշիքթաշի» խաղացողներին և երկրպագուներին լկտիորեն կոչել էին «հայ շներ»:
Առաջին հորիզոնականում հայտնվել է Թուրքիայի մեկ այլ ազգային փոքրամասնության՝ քրդերի հասցեին ուղղված վիրավորանքը. «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով անցնող Ֆիքրի Քարադաղն և Հայրեթթին Էրթեքը նշել էին. «Ամենալավ քուրդը մեռած քուրդն է»:

No comments: