Monday, January 31, 2011

Իրանի քաղաքացիները Հայաստանում թունավորվել են գազից

Tert.am. 31-1-2011- Հունվարի 28-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 շենքի 3-րդ բնակարանից գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1976թ. ծնված Ագիլի Ֆահիմեն, 2006 թ. ծնված Արիա և 2008 թ. ծնված Արտին Հուսեյն Ալի Փահլևանիները:
Ինչպես հայտնում են «Արատակարգ ալիք» լրատվական կենտրոնից, բժիշկների կողմից Արիա Հուսեյն Ալի Փահլևանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Ագիլի և Արտինի վիճակները` միջին և բավարար:

No comments: