Monday, January 31, 2011

Էրդողանը հանդիպել է Նիկոլաս Քեյջի հետ

Tert.am. 31-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջի հետ։
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Դենիզլի քաղաքում, որտեղ գտնվում է Նիկոլաս Քեյջը Ghost Rider 2 ֆիլմի որոշ տեսարանների նկարահանումների համար։
Հանդիպման ընթացքում Քեյջը նշել է, որ առաջին անգամ է Թուրքիայում և արդեն սկսել է սիրել այդ երկիրը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Սալիհ Քափուսուղը և Էրդողանի դուստրը՝ Սյումեյյե Էրդողանը։

No comments: