Monday, January 31, 2011

Ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին հստակեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է համարում:

«Արմենպրես». Պարոն նախարար, հրապարակվեցին Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք դրանք:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է:
Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից:
Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործում:

No comments: