Վերջերս ԱՄՆ Freedom house ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայատանի Հանրապետությունը դասվել է մասամբ ազատ երկրների շարքում, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ ազատ երկրների շարքում: Նշենք, որ ոչ ազատ երկրների շարքում է դասվել նաև Ադրբեջանը, և այս մասով մենք կարող ենք ուրախանալ, սակայն երբ ավելի խորն ենք նայում այս զեկույցին, հասկանում ենք, որ սրանից ավելի վտանգավոր զեկույց, երբևէ չի եղել Հայաստանի և ԼՂՀ վերաբերյալ:
Շատերը կնշեն, որ այս զեկույցը որևէ իրավական հիմք չունի, իսկ “վատի” մասով էլ կասեն, որ տասնյակ ոչ հայանպաստ բանաձևեր ու զեկույցներ կան` ԵԱՀԿ-ից ու ՄԱԿ-ից սկսած, վերջացրած Իսլամական Կոնֆերանսով ու տարատեսակ ԳՈՒԱՄ-ներով, սակայն, ըստ իս, այս զեկույցի վտանգավորությունը գերազանցում է բոլոր ընդունած բանաձևերն ու զեկույցները:
Փորձեմ բացատրել ինչու: Եթե նախկինում ընդունված բանաձևերն ու զեկույցներն իրենց մեջ պարունակում են հստակ քննադատություն կամ “գովասանք”, այս բանաձևը առաջին հայացքից բարենպաստ է, որովհետև նախ Հայաստանը չի դասվում ոչ ազատ երկրների շարքում, մյուս կողմից էլ ԼՂՀ-ն ընդունվում է որպես միջազգային սուբյեկտ, որը կապ չունի ազատ է, թե անազատ, կարևորը միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից ընդունվում է, որ այդպիսի երկիր գոյություն ունի աշխարհիս երեսին: Այս մասով իրենք ապահովում են իրենց “օբյեկտիվությունը”, և ուրախացնում որոշ հայ գործիչների, որ իբր աշխարհը սկսել է ճանաչել Արցախի` որպես ինքնուրույն պետության գոյությունը:
Սակայն ոչ ոք հարց չի տալիս, իսկ ինչ տարբերություն Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների, կամ ազատությունների միջև: Դեռ ավելին, կարելի է ասել, որ Արցախում որոշ հարցերում ժողովրդավարությունը շատ ավելի առաջ է, քան Հայաստանում: Միայն մեկ օրինակ, Արցախում տնտեսավարությամբ զբաղվելը շատ ավելի “անվտանգ” է, քան Հայաստանում, ու ամեն օր ոչ հարկայինը, ոչ մաքսայինը, որ սանեպիտկայանը, ոչ հրշեջ ծառայությունը, ոչ էլ թաղապետարանն ու քաղաքապետարանը չեն այցելում ու չեն պահանջում իրենց “բաժինները”, իսկ, ինչպես գիտենք, բոլոր հիմնական ազատությունները սկսվում են տնտեսական ազատությունից:
Այդ դեպքում ինչն է պատճառը, կամ ինչպիսի հաշվարկների հիման վրա է միջազգային հեղինակավոր կազմակերպությունն Արցախին դասել ոչ ազատ երկրների շարքում. չէ որ Արցախում քաղբանտարկյալներ չկան, Ստեփանակերտի կենտրոնում իշխանությունները մարդիկ չեն գնդակահարել և թաքցրել մարդասպաններին, արցախյան ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բանաձևեր չեն ընդունվել, ու բնականաբար այդ բանաձևերը չկատարելու փաստեր նույնպես չկան: Հիմա հարց կառաջանա` ապա ինչու է Freedom house-ը այդպիսի գնահատական տվել Արցախին, որին իրականում արժանի են վերևում նկարագրածիս տիպի երկրները:
Այս հարցի պատասխանը տեղավորվում է Ադրբեջանի այն պնդման մեջ, որ իրենց երկրում ժողովրդավարություն չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց իսկ պնդմամբ, իրենց երկրի քսան տոկոսը իբր “բռնազավթված” է Հայաստանի կողմից: Եվ այս պայմաններում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը իր վրա պատասխանատվություն է վերցնում հավասարեցնել Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարական մակարդակը, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում միջազգային կազմակերպություններին հնարավորություն տրվի չդատապարտել այդ պատերազմը, որ իբր երկու “չար տղաներ” իրար հետ կռվում են, և որն էլ հաղթի, լավ կլինի, կարևորը “չարերից” մեկը կվերանա, կամ գոնե իրար այնքան կվնասեն, որ մի փոքր “կխելոքանան”: Այս զեկույցը իրականում արդարացումն է Ադրբեջանի բոլոր դիվերսիոն գործողությունների, սկսած դիպուկահարների ամենօրյա կրակոցներից ու զինադադարի ռեժիմի խախտումներից, վերջացրած հայ ռազմագերու ադրբեջանական բանտում սպանությամբ:
Այստեղ մի հարց է մնում պարզել, թե ըստ զեկույցի գնահատականի արդյոք այս դեպքում ոչ ազատ Արցախը չի կարող ձգտել մասնակի ազատ Հայաստանին, որը ազատականության մեկ աստիճանով իբր առաջ է Արցախից: Այս դեպքում էլ, կարելի է ենթադրել, որ միջազգային կազամակերպություններն ունեն իրենց պատասխանը, այն է, որ Հայաստանի իշխող էլիտան ներկայացնում են արցախցի գործիչները, և միայն միջազգային ճնշումների տակ է, որ նրանք գտնվում են ոչ ազատ ու մասնակի ազատ երկրների սահմանին, և իրենց խելոք չպահելու դեպքում, նրանք էլ կհայտնվեն “չար” տղաների շարքում, ու հնարավորություն չեն ունենա սեփական հասարակությանը խաբել և “ուրախացնել”, թե իբր Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել ժողովրդավարության հաստատման գործընթացում:
ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ

No comments:
Post a Comment