Wednesday, January 26, 2011

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիայի նպատակը Կովկասում անվտանգության ամրապնդումն է

Tert.am. 25-1-2011- Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Գյուլը պատասխանել է հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին։
Նշելով, որ ինքը Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահն է եղել, ով այցելել է Հայաստան, Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայի նպատակը Կովկասում կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումն է։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահը ելույթով հանդես է գալու ԵԽԽՎ–ում, որից հետո պատասխանելու է իրեն ուղղված հարցերին։ Աբդուլլահ Գյուլին հարցեր են ուղղելու նաև ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամները։

No comments: