Thursday, January 27, 2011

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ

Ինչ կլինի, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի և ինչպիսի ընթացք կստանա: Այդ հարցին հունվարի 27-ին Հայելի ակումբում պատասխանել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը:
Ըստ նրա, առաջին փուլում, հակառակորդը, որը բավական հզոր է, ռեսուրսների մեծաքանակ կենտրոնացման շնորհիվ կարող է որոշ տարածքներ գրավել: Երկրորդ փուլը, ինչպես նշել է Կոմանդոսը, կլինի ուժերի հավասարակշռման փուլ, երբ” հայկական կողմը կկենտրոնացնի իր ուժերը, և քանի որ ավելի լավ ենք տիրապետում պատերազմի թատերաբեմին, առավելությունը կանցնի հայկական կողմին, որին կհետևի զիջած տարածքների հետ վերցնելը և հնարավոր է նաև, մի բան էլ ավել կազատագրվի”:

No comments: