WikiLeaks –ի հրապարակումներից մեկում անդրադարձ է կատարվում ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC) ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև տեղի ունեցած կոնֆլիկտին։Ամերիկացի դիվանագետ Էնթոնի Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց Հայաստանում բախվել է GGC ընկերությունը։ Գաղտանզերծված փաստաթղթի համաձայն՝ 2005 թ. ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը GGC–ի իրավաբան Աշոտ Պողոսյանից պահանջել է իր մոտ ընկերոջը և պատգամավոր Մուրադ Գուլոյանին 3 մլն դոլար կաշառք տալ։
ՀՀ բնապահպանության նախարաությունը GGC–ին 2004 թ. Հանքավանի և Մարջանի հանքերի շահագործման նոր լիցենզիա էր տրամադրել, որի ժամկետը համապատասխանաբար լրանում էր 2005 և 2007 թվականներին։ Այդ իսկ պատճառով ընկերությունը 2005թ. հունսին միջնորդություն էր ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ Հանքավանում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար հատուկ լիցենզիա ստանալու համար։ Նախարարությունը սակայն ձգձգել էր լիցենզիայի տրամադրումը, իսկ 2005թ. Այվազյանը GGC–ի իրավաբան Աշոտ Պողոսյանից պահանջել էր Մուրադ Գուլոյանին 3 մլն դոլար կաշառք տալ՝ պատճառաբանելով, թե դա անհրաժեշտ է 2003թ. կնքված առուվաճառքի մասին գործարքն ավարտին հասցնելու համար։
Այվազյանը նաև տեղեկացրել էր, որ այդ գումարը չտրամադրելու դեպքում նախարարությունը ընկերությանը կզրկի այդ երկու հանքերի լիցենզիաներից և այն կտրամադրի այլ ընկերությունների և խոչընդոտներ կստեղծի ընկերության գործունեության համար։
Փաստաթղում նշվում նաև, թե բնապահապանության նախարարությունը փորձել է հանքի շահագործման լիցենզիան տրամադրել նոր ձևավորված Golden Ore LLC-ին, որը , ինչպես վստահեցրել է GGC–ն, պատկանում է հենց բնապահպանության նախարարին։ Փորձ է կատարվել նաև Մարջանի հանքավայրի շահագործման լիցենզիան աճուրդի միջոցով վաճառել՝ անտեսելով այն փաստը, որ այդ հանքավայրի առնչությամբ հայց է ներկայացվել միջազգային դատարան։ Աճուրդը, հավանաբար ամերիկյան կողմի միջամտությունից հետո, կանխվել է՝ անորոշ ժամկետով։
Ընկերությունն այդ խնդիրների մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին, իսկ ամերիկյան կողմը ստիպված է եղել մի շարք քայլեր ձեռնարկել ընկերությանը պաշտպանելու համար։ Ամերիկյան կողմը այդ հարցը բարձրացրել է հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում հանդիպումների ժամանակ։
Պողոսյանը ամերիկյան կողմին հայտնել է նաև, թե ինքը տվյալներ ունի առ այն, որ նույնիսկ ՀՀ գլխավոր դատախազն է հրահանգ ստացել «GGC–ի նկատմամբ որևէ կոմպրոմատ գտնել»։ Քննարկվել է նաև Պողոսյանի ֆիզիկական ոչնչացման հարցը։
Իսկ 2006 թ. դեկտեմբերին ընկերությունը դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան՝ այդ վեճերը հարթելու համար։ Փաստաթղթի վերջում ասվում է, որ ամերիկյան կողմը պաշտպանել է ընկերության այդ որոշումը՝ միաժամանակ հայտնելով, որ ամեն ինչ արվելու է այդ փաստերը համակողմանիորեն և ամբողջական հետաքննելու համար։

No comments:
Post a Comment