Tuesday, February 8, 2011

Լիտվան հատուկ բանաձեւ է մշակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

News.am. 8-2-2011- Լիտվայում հատուկ բանաձեւ են մշակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտենեն, հաղորդում է ադրբեջանական Vesti.az-ը:
«Լիտվայում մշակել են հատուկ բանաձեւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, եւ այդ բանաձեւը ստորագրել են մեր խորհրդարանի 50 անդամներ: Առաջիկայում տվյալ նախագիծը քննարկման է ներկայացվելու խորհրդարանում եւ, հուսով եմ, այն կընդունվի»,- ասել է նա:
Նշենք, որ Լիտվան 2011թ. նախագահում է ԵԱՀԿ-ում:

No comments: