Monday, February 21, 2011

Վաֆա Գուլուզադե. Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացել են

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի երեք նախագահների նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Նրա խոսքերով, իրանա-ադրբեջանական հարաբերությունները նախկինում էլ չէր կարելի լավ անվանել, բայց վերջին ժամանակաշրջանում դրանք իսկապես էլ ավելի են խորացել և արդեն կարելի է որպես վատ անվանել:
«Պատճառը բացատրելի է: Իրանը լուրջ ակնկալիքներ ունի Ադրբեջանից: Մյուս պատճառը նրանում է, որ Իրանը ցանկանում է իր իսլամական հեղափոխությունը արտահանել Ադրբեջան, ինչը չափազանց անթույլատրելի է մեզ համար»:

No comments: