![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjCCRx2UDmb3JWyLLwkn4Eq2Xg6XAdLATeYMQZfICJX-GQIVjxJi7m_Ia51FtG-7pcLA0bsQ1ufj-GjixUm_dZgZKsFl_a84MQSelvrgT8KWHRCeASM4kpCRyZHIN6baIl5h_4ZNC5qn-A/s1600/star+magazin%252CWeb.jpeg.jpg)
Ինչպես հաղորդում է թուրքական «Սթար»(Star) թերթը, Թուրքիայի արտգործնախարարությունն այս հարցում միջազգային հանրությանն իր տեսակետը ներկայացնելու համար պատրաստել է հայկական զեկույց` «1915 թվականի իրադարձությունները» անվամբ: Թուրքերեն և անգլերեն լեզուներով զեկույցն ուղարկվել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների:
Զեկույցում 1915 թվականի իրադարձությունները որակվում են որպես «ցավալի իրադարձություններ»:
«1890-1914 թթ. Օսմանյան կայսրությունում ավելի քան 40 ապստամբություն է եղել: Իսկ առաջին աշխարհամարտի տարիներին հայերը, ռուսական բանակի հետ համագործակցելով, մուսուլմանների կոտորածներ են իրականացրել` սպանելով 523 հազար 955 թուրք»,- նշված է զեկույցում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատրաստած վերոնշյալ զեկույցում ադրադարձ է կատարվել նաև Օսմանյան կասրությունում հայերի զբաղեցրած բարձր պաշտոններին: Ըստ զեկույցի` 29 հայ եղել է փաշա, որը համարվել է պետական բարձ պաշտոն, 22 հայ` արտաքին գործերի, առևտրի, ֆինանսների նախարարներ: Մեծ թվով հայեր գլխավորել են գյուղատնտեսության և տնտեսական առաջընթացի հարցերով զբաղվող պետական գրասենյակներ: 1876 թվականից հետո օսմանյան մեջլիսում 33 հայ պատգամավորներ են եղել: Արտաքին գործերի նախարարությունում պաշտոնավարել է 7 հայ դեսպան 11 հյուպատոս: Գիտության բնագավառում դասավանդել է 11 հայ պրոֆեսոր:

No comments:
Post a Comment