Tuesday, February 8, 2011

Հայաստանն ու Իրաքը որոշել են ներդրումների մասին պայմանավորվել

News.am. 8-2-2011- Հայաստանի կառավարությունը փետրվարի 10-ի նիստի ընթացքում քննության կառնի Իրաքի հետ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը։
Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ դեռեւս ձեւավորված չէ առեւտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ: Համաձայնագիրը կոչված է լրացնելու այդ բացը։
«Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի նախագիծը մշակվել է` Իրաքի վերականգման ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցությունն ապահովելու համար:
Նախատեսվում է կողմերի ներդրողներին տրամադրել առավել բարենպաստության եւ ազգային ռեժիմ:

No comments: