Monday, February 21, 2011

Ադրբեջանը հակահայկական քարոզչության համար միավորել է իր պատմաբանների ամբողջ ուժերը

Panorama.am. 21-2-2011- «Հարևան Ադրբեջանի հանրապետությունը հակահայկական քարոզչություն անելու համար իր պատմաբանների ամբողջ ուժերը միավորել է այն աստիճան, որ չեք գտնի հայոց պատմության մեջ մի կետ, որ կեղծված չլինի»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պատմաբան Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքերով, 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Գորիսում ՀՀ նախագահի ելույթից հետո` հոկտեմբերի 29-ին, Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց` մեջտեղ բերելով Հեյդար Ալիևի աշխատակազմի ղեկավար Մեխտիևի հոդվածը` «Աբսուրդի թատրոն» վերնագրով: «Հոդվածում մեծ բաժին է նվիրված պատմագիտական հարցերի քննությանը, թե իբրև հայ պատմաբանները փորձում են ամեն ինչ կեղծել` սկսած քրիստոնեության ընդունումից որպես պետական կրոն»,- ասաց պատմաբանը:
Բ.Հարությունյանը նշեց նաև, որ եթե հոդվածի սկզբում քաղաքական խնդիրների մասին է խոսվում, ապա հոդվածի կեսից հարց է բարձրացվում տարածքային ամբողջականության մասին: «Իրենք պատրաստ են ամեն ինչ աղավաղել` հեռահար նպատակ ունենալով` Ղարաբաղի տարածքներին հասնելու համար»,- մեկնաբանեց պատմաբանը:

No comments: