HayNews.am. 21-2-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն պայմանը, որի դեպքում ինքը կթողնի մեծ քաղաքականությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ Բաշաքշեհիր քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Էրդողանը թախծոտ նշել է, որ «եթե իր գլխավորած կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկրորդը լինի, ապա ինքն ամեն ինչ կթողնի և կբռնի Փոքր Ասիայի ճանապարհը` ժողովրդին ծառայելու»:
Նշենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 12-ին կայանալիք Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին:
Նշենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 12-ին կայանալիք Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին:
No comments:
Post a Comment