«Հայկական Ժամանակ» 7-2-2011- Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 7-ին բավարարել է գործարարներ Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբո, Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամո եւ Լեւոն Սարգսյանի`Ալրաղացի Լյով, դատական հայցն ընդդեմ Հայկական Ժամանակ օրաթերթի, պահանջելով, որ թերթը գործարարներից յուրաքանչյուրին վճարի 2 միլիոն 44 հազարական դրամ, որպես նրանց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում:
Գործարար այդ պատգամավորները հայց էին ներկայացրել յուրաքանչյուրին 2-ական միլիոն փոխհատուցում պատվի ու արժանապատվության, եւ 500-հազարական դրամ էլ դատական ծասերի փոխհատուցման պահանջով: Դատարանը փաստորեն այդ հայցը բավարարել է մասամբ: Թերթին պարտավորեցրել են նաեւ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում տպել այդ գործարարների մասին հրապարակված վիճահարույց տեղեկատվության հերքումը:
Թերթի հոդվածում նշվում էր, որ ՌԴ իրավապահները կազմել եւ Մոսկվայի Միաբանություն հայկական ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են քրեական գործով անցնող հայաստանյան պաշտոնյաների եւ գործարարների մի ցուցակ, որտեղ նշված են եղել նաեւ այդ երեք պատգամավոր գործարարների անունները:
Հայկական Ժամանակը բողոքարկելու է դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ թերթի դեմ ամիսներ առաջ համանման հայց ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, ով պահանջել էր փոխհատուցում իր պատիվն ու համբավը վիրավորող տեղեկատվություն հրապարակելու համար: Քոչարյանը 16 միլիոն էր պահանջել, դատարանը վճռեց 3,5 միլիոն փոխհատուցում պարտադրել թերթին:

No comments:
Post a Comment