HayNews.am. 8-2-2011- Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Աքմեր Գենչի հարցմանն ի պատասխան Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլն անդրադարձել է 1937-38 թվականների Դերսիմի ցեղասպանության ընթացքում կոտորված մարդկանց թվին: Այս մասին հայտնում է թուրքական Radikal-ը:Թուրքիայի պաշտպանության նախարարի պատասխանը եղել է այսպիսին. «1937-38 թվականներին Թունջելիում (Դերսիմի ներկայիս անունը) իրականացված ռազմական գործողությունների արդյունքում մահացած մարդկանց թվի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ տվյալ չկա»:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն անդրադարձել էր Դերսիմի կոտորածներին՝ նշելով, որ այդ շրջանը ռմբահարողը եղել է այն ժամանակ իշխանության գլուխ կանգնած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը: «20, 30, 40, միգուցե 50 հազա՞ր մարդ է զոհվել»,-նշել էր Էրդողանը:
No comments:
Post a Comment