«Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում` «Քավոշգյար-4» արհեստական արբանյակի արձակման շուրջ, որը կենդանի էակներին ուղեծիր դուրս կբերի», - ասել է Իրանի Տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազիլին: «Մենք արդեն սկսել ենք ուղեծիր մեր տիեզերագնացի ուղարկման աշխատանքները: Սկսված է նաև ազգային լաբորատորիայի, տիեզերական փոքր քաղաքի և տիեզերակայանի ստեղծման գործունեությունը», - ասել է Ֆազիլին: Առաջին անգամ Իրանը կենդանի էակներ է ուղարկել տիեզերք անցած տարվա փետրվարին, ինչն իրագործվել է « Քավոշգյար -3» արհեստական արբանյակի միջոցով:
Անցյալ տարվա օգոստոսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ Իրանը իր առաջին տիեզերագնացին ուղեծիր կուղարկի 2017 թ.: “Որոշ ժամանակ առաջ մենք կենդանի էակներ էինք ուղարկել տիեզերք, և Տիեզերական գործակալության ծրագրի համաձայն, առաջին տիեզերագնացը պետք է ուղարկվեր 2024 թ.: Սակայն կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնց արդյունքում առաջին տիեզերագնացը կուղարկվի 2017 թ.”, - ասել է Ահմադինեջադը:
Նրա խոսքերով, տիեզերք առաջին իրանցի տիեզերագնացի ուղարկմամբ աշխարհում տեղի կունենան մեծ փոփոխություններ համաշխարհային դիվանագիտության մեջ:
No comments:
Post a Comment