Report.am. 7-2-2011- Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, իշխող "Արդարության եւ զարգացում" կուսակցության անդամ, երկրի նախկին արտաքին գործերի նախարար Յաշար Յակիշը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:
Նա ասել է, որ անցած 2010 թվականին հակամարտության կարգավորման առումով մեծ առաջընթաց չի գրանցվել, իսկ առաջընթացի համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ակտիվացում:
“Հիմնական խաղացող է այստեղ հանդիսանում Ռուսաստանը, որի համար, ըստ իս, ձեռնտու է հակամարտության չկարգավորված մնալը: Մինսկի խմբի ստեղծման ժամանակ ես ասում էի գործընկերներիս` քանի որ խմբի համանախագողներից մեկը լինելու է Ռուսաստանը, խումբը ստեղծվում է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման համար, այլ նրա համար, որ խնդիրը երկար ժամանակ չլուծվի: ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը վերանայի իր քաղաքականությունը: Ես առայժմ չեմ տեսնում որեւէ բան, որ կվկայի այդ մասին”,- ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարարը:

No comments:
Post a Comment