«Լրագիր» 7-2-2011- Վերջերս որոշ քաղաքական շրջանականեր իրենց ուրախությունն են հայտնել Հայաստանում երկպալատ խորհրդարանի հնարավոր ստեղծման եւ դրանում Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավման մասին խոսքի կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի անունից օրերս Լոս Անջելեսում հնչեցրել էր Հայոց Սփյուռքամայր (իմա՝ Սփյուռքի նախարար) Հրանուշ Հակոբյանը: Երբ Հայաստանի Հանրապետություն անունը կրող պետությունը «գեներալնի դովերնըստով» , այն է՝ վաճառելու, փոխանակելու եւ, առհասարակ, իր հայացողությամբ սույն պետությունn օգտագործելու իրավունքով հանձնվեց ռուսին, թվում էր թե այլեւս էլ իջնելու տեղ չկա: Պարզվում է, որ կա: Զի անսպառ է այդ ուղղությամբ հայրենի իշխանավորների ֆանտազիա կոչվածը: Հիմա էլ՝ մի կողմից պետականության բուն գաղափարի եւ էության լղոզում, մյուս կողմից՝ մեծաքանակ սփյուռքի անջատում եւ զատում հայկական պետականությունից:
Այն, որ Սփյուռքը «հենց այնպես թողնելը» հղի է հետագա բարդություններով, պարզ դարձավ հատկապես Ցյուրիխյան արձանագրությունների հետ առնչվող ՀՀ նախագահի բլից-շրջագայության ընթացքում: Պարզվեց, որ «ֆուտբոլային» նախաձեռնություն ցուցաբերած ՀՀ նախագահին, Սփյուռքում, բացի «վսեմաշուք եւ պայծառափայլ» կոչերով մի քանի հերթապահ դիմավորողներից, կան նաեւ ականջը ոչ այնքան շոյող արտահայտություններով դիմավորողներ: Էլ չենք խոսում նրա ուղղությամբ քար ու բջջայինններ նետողների մասին:
Բոլորիս հայտնի է, որ Հայաստանում այսօր իշխող վարչակարգի գործելաոճը բնութագրող հիմնական մոտեցումներից է «ով մեզ հետ չէ, նա մեր թշնամին է» չափանիշը: Պարզվեց, որ Սփյուռքը, ըստ էության, «իրենց հետ չէ»: Հետեւաբար պետք է ազատվել վսեմաշուքին չմեծարող այդ կառույցից: Ավելին, ՀՀ խորհրդարանում «Սփյուռքի պալատ» հիմնելով, հայկական Սփյուռքը միջազգային մասշտաբի գործոնից վեր է ածվում մի խղճուկ գործիքի իրական սուվերենությունից զուրկ ՀՀ իշխանությունների ձեռքում:
Գիտենալով այսօրվա վարչակարգի գործելաոճը, դժվար չէ կանխատեսել եւ հնարավոր սցենարը: Ավելի քան կասկածելի եղանակով կընտրվեն մի քանի, բնականաբար,ավելի քան կասկածելի վարքագծի եւ բարոյական նկարագրի տեր անձինք, որպեսզի լինեն իրոք կառավարելի: Դրանք կներկայացվեն այսուհետ որպես ամբողջ Սփյուռքը, եւ ցանկացած որոշում այսուհետ կներկայացվի արդեն որպես Սփյուռքի հավանությունը նույնպես ստացած: Իսկ այդ նոր կամակատարներին պահելու հոգսը, ինչպես, օրինակ, բազեների եւ այլ հայրենասեր թռչունների գոյության ծախսերը, կդրվի, բնականաբար, հայաստանյան հարկատուների վզին:
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ

No comments:
Post a Comment