![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkuYCN59JxZcU2sFOXpp6gUup9K84sInS9vF8UpKE8VHOyTtYJydovClWLbuv86gUqLvwjF_KBV1XGR4631l7YTkpI8i2YzKZOhwf2C_x4POxl4y5zA41oKbqfBIqdUpWsSKwZpYPevxA/s1600/Akananed%252CWeb.jpg)
«ԱԶԳ», 05-02-2011- Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս տարի Ադրբեջանում կսկսվի 120 մմ տրամաչափի ունիվերսալ ականանետների արտադրություն: Գործակալության «զինվորական աղբյուրները» վստահեցնում են, որ այդ «կատարելագործված զինատեսակը կրակելու է ինչպես ականներ, այնպես էլ արկեր»:
Այս տարվա ընթացքում նոր զինատեսակը կհայտնվի ադրբեջանական զինված ուժերում, ինչպես նաեւ կարտահանվի «մերձավորարեւելյան երկրներից մեկը»: Ինչպես գիտենք` Ադրբեջանը ռազմական փոխգործակցության համաձայնագրերով` Մերձավոր Արեւելքում կապված է միայն Իսրայելի հետ:
No comments:
Post a Comment