Thursday, February 24, 2011

Քաղաքագետ. ԼՂ կարգավորման ակտիվացման արհեստական փորձերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ

News.am. 24-2-2011- Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են խաղաղ համաձայնագրի կնքումից, եւ դժվար թե մոտ ապագայում կարողանան առաջաընթացի հասնել Ղարաբաղի տարածքի եւ կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 24-ին կայացած ասուլիսում հայտարարել Գլոբալիզացիայի եւ ռեգիոնալ համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ կողմերը չեն վստահում իրար:
Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման ակտիվացման արհեստական փորձերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ:
ԱՄՆ փոխպետքարտուղարի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարի վերջին այցերը Երեւան, նաեւ առաջիկա եռակողմ հանդիպումը, ըստ Գրիգորյանի, գործընթացի արհեստական ակտիվացման տարրեր են պարունակում:
Ի ապացույց, Գրիգորյանը նշել է հանգամանքը, որ արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին արհեստական ակտիվացումն ակնհայտ է:

No comments: