Thursday, February 24, 2011

Իրանական նավերը Սուեզով հասել են Սիրիա

Aysor.am. 24-2-2011- Իրանի ռազմածովային ուժերի երկու նավեր` բեռնատար «Khark» նավը և «Alvand» արագընթաց հածանավը, որոնք փետրվարի 22-ին անցել են Սուեզի ջրանցքով, հասել են Սիրիա: Այդ մասին, ըստ Գազետա.ռու-ի, հայտնում է IRNA իրանական գործակալությունը: Նավերը կառանվել են Լաթակիա նավահանգիստում չորեքշաբթի երեկոյան:
Ինչպես տեղեկացնում է FARS գործակալությունը, «Kharg»-ը կարող է տեղափոխել մինչև 33 տոննա բեռ, ինչպես նաև 250 մարդ և 3 ուղղաթիռ, իսկ «Alvand»-ը զինված է հրթիռակիր սարքավորումներով և հականավային հրթիռներով:

No comments: