Tuesday, February 8, 2011

Թուրքիայիում հայկական հիմնադրամներն աշխույժ են

HayNews.am. 8-2-2011- Թուրքիայի «Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների ասամբլեայի» ղեկավար Լաքի Վինգասը, ով ունի հունական ծագում, Hurriyet-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայում բնակվող հայկական, հունական և ասորական համայնքներին պատկանող հիմնադրամների գործունեության և դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար մեկ թևի տակ միավորելու խնդրի մասին:
Վինգասը նշել է, որ Թուրքիայում բնակվող մոտ 60.000 հայերն ունեն 40 հիմնադրամ, 2500 հույները՝ 75, իսկ 25.000 ասորիները՝ ընդամենը 19 հիմնադրամ:
Հայկական 40 հիմնադրամից 36-ը գործում է Պոլսում, իսկ մյուսները՝ այլ քաղաքներում: Վինգասն առանձնացրել է հայկական հիմնադրամների ակտիվությունը, որոնք հյուրանոցներ, առանձնատներ և խոշոր առևտրի կենտրոններ են կառուցում: Վինգասը, մասնավորապես, առանձնացնում է Բոսֆորի ափին գտնվող բլրի վրա «Լոտուս» շքեղ առանձնատների կառուցումը, ինչպես նաև Շիշլի թաղամասում ծրագրվող խոշոր առևտրի կենտրոնի կառուցումը:
Հարություն Շանլըն, ով «Հայկական հիմնադրամների միասնության պլատֆորմի» համակարգողներից է, նշում էր, որ իրենք առաջնային նպատակ են հետապնդում՝ մեկ ճյուղի տակ համախմբել բոլոր հայկական հիմնադրամները՝ առավել արդյունավետ գործելու համար:

No comments: