Monday, February 7, 2011

Էրդողանը Թուրքիայի խնդիրների շարքում ընդգրկեց Եգիպտոսը, Լիբանանը, Թունիսն ու Պաղեստինը

Tert.am. 7-2-2011- Եգիպտոսի, Լիբանանի, Թունիսի և Պաղեստինի խնդիրները նաև Թուրքիայի խնդիրներն են։ Այս մասին, թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Փայիփ Էրդողանը՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ևս մեկ անգամ կոչ անելով «անսալ ժողովրդի ձայնին»։
«Լիբանանի հարցը միայն Լիբանանինը չէ, այլ նաև մերն է։ Եգիպտոսի, Թունիսի հարցերը միայն այնտեղ ապրող մեր եղբայրներինը չեն, այլ նաև մերն են։ Պաղեստինի խնդիրը նույնպես մերն է»,– հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան որևէ նպատակ չունի միջամտելու Եգիպտոսի ներքին գործերին։
«Եգիպտոսի ապագան որոշվելու է Եգիպտոսի ժողովրդի ժողովրդավարական կամքի արտահայտմամբ։ Մենք միայն դիտորդի դերում ենք»,– նշել է Թուրքիայի վարչապետը։

No comments: