Diplomat.am. 8-2-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մասնակցել է` «Ֆաջըր», «Ռասադ», «Զաֆար» և «Ամիր Քաբիր» չորս արբանյակների ներկայացման արարողությանը: Արբանյակների ներկայացումը տեղի է ունեցել տիեզերական ցուցահանդեսի շրջանակներում, որի բացումը կայացել էր երկուշաբթի օրը: Արարողությունից հետո Ահմադինեջադը տիեզերական ոլորտում նշել է մի քանի ձեռքբերումների մասին, որոնց թվում նա հիշատակել է արբանյակների կողմից հեռակառավարվող կայանների ստեղծումը, դրանց հետևող համակարգերը և «Կավեշգյար-4» արբանյակը:
No comments:
Post a Comment