Tert.am. 8-2-2011- Վերջին օրերին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հայկական եկեղեցիներից ոչ մեկը չի տուժել։ Այս մասին թուրքական Hurriyet Daily News–ին տված հարցազրույցում ասել է Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։«Հայաստանի քաղաքացիներն ու եգիպտաբնակ հայերն անհագստացած են այն ամենից, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Եգիպտոսում։ Նրանք խորհում են Հայաստան գնալու մասին, ինչի առնչությամբ դիմել են Հայաստանի հյուպատոսությանը։ Սակայն այդ դեպքերի ժամանակ եկեղեցիների դեմ որևէ հարձակում չի իրականացվել»,– ասել է Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։
Իսկ Կահիրեի Սուրբ Պետրոս հայ առաքելական եկեղեցու քահանա Գրիգոր Մուրադյանը թուրքական պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ վերջին օրերին կիրակնօրյա պատարագների ժամանակ իրականացվում են անվտանգության միջոցառումներ։
«Միջազգային մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե Եգիպտոսում եկեղեցիները ենթարկվում են հարձակումների, չեն համապատասխանում իրականությանը։ Ես՝ որպես հոգևորական, վստահաբար կարող եմ ասել, որ Եգիպտոսում քրիստոնյաների և մուսուլմանների միջև որևէ բախում չկա։ Առկա իրավիճակի պատճառով անհանգիստ ենք բոլորս»,– ասել է Գրիգոր Մուրադյանը։
Hurriyet Daily News–ի հետ զրույցում Կահիրեում լույս տեսնող «Հուսաբեր» թերթի գլխավոր խմբագիր Զավեն Լիլոզյանը նույնպես հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Եգիպտոսում քրիստոնյաները ենթարկվում են հարձակումների։
«Տասնյակ տարիներ ճնշման տակ ապրող ժողովուրդն ի վերջո պայթեց և արդեն պահանջում է հարգել իր իրավունքները։ Թահրիրի հրապարակում թալանվեցին քրիստոնյաներին պատկանող մի քանի խանութներ։ Սակայն միայն քրիստոնյաների խանութները չէ, որ տուժել են այդ իրադարձությունների ժամանակ։ Թալանվել են Թահրիրի հրապարակի շրջակայքում գտնվող այլ խանութներ ևս։ Եվ տեղի ունեցածի առնչությամբ չի կարելի ասել, թե որպես թիրախ են ընտրվել քրիստոնյաները»,– ասել է Լիլոզյանը։

No comments:
Post a Comment