Monday, February 21, 2011

Երեկ Թեհրանը լարված էր

Երեկ Իրանի որոշ քաղաքներում ու մայրաքաղաք՝ Թեհրանի որոշ հատվածներում հակակառավարական բողոքի հավաքներ տեղի ունեցան: Ընդդիմադիրները 14 փետրվարի ցույցերի ընթացքին զոհված երկու ուսանողների յոթերորդ օրը նշելու համար փողոց էին դուրս եկել:
Մայրաքաղաքի որոշ փողոցներում ոստիկանները և անվտանգության հատուկ ուժերը, արցունքաբեր գազ նետելով ցուցարարներին ցրեցին: Երեկ անվտանգության հատուկ ուժերը իրենց աչքառու ներկայությամբ վերահսկում էին կացությունը: Ոչ հավաստի լուրերի համաձայն երեկվա բախումների արդյունքում զոհվել է մի երիտասարդ:
Հիշատակելի է, որ պետական կողմը նախապես հայտարարել էր. «հակահեղափոխական որոշ զինյալ տարրեր ներթափանցել են երկիր՝ սպանություններ կազմակերպելու մտադրությամբ
»:

No comments: