Բարեկենդան առաջավորաց Պահքը այս տարի սկսվում է փետրվարի 13-ին: Այս տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Բարեկենդան առաջավորաց պահքի շրջանում պահանջվում է խիստ պահեցողություն: Ինչպես նշվում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի կայքէջում, հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել:
Ավանդույթի համաձայն, Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության:
Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը:

No comments:
Post a Comment