HayNews.am. 8-2-2011- ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ֆիլիպ Քրաուլին այսօր անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է անցյալ ամսվա սկզբին ԱՄՆ-ի քաղաքացու կողմից Իրանի տարածք անցնելու մասին տարածված լուրերին, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Քրաուլին նշել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ենթադրյալ այս պատահարը հաստատելու համար որևէ տեղեկություն չունի։
«Բացի մեր սեփական գրառումները ստուգելուց, այս տեղեկությունները ճշտելու համար մենք դիմել ենք Հայաստանի իշխանություններին և ԱՄՆ-ի շահերն Իրանում ներկայացնող Շվեյցարիայի միջոցով՝ Իրանի իշխանություններին։ Իրանը և Հայաստանը հայտնել են, որ, լրատվամիջոցների հաղորդագրություններին հակառակ, չունեն որևէ գրառում Հայաստանի և Իրանի միջև սահմանը հատած կամ հատելու փորձ կատարած ԱՄՆ-ի որևէ քաղաքացու վերաբերյալ» – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը։

No comments:
Post a Comment