Tert.am. 8-2-2011- Լիբանանում գտել են ոտքերով օձի քարացած մնացորդներ։ Պատկեր ստանալու նոր տեխնոլոգիաների օգնությամբ գիտնականները կարողացել են ուսումնասիրել օձի ոտքերը, առանց վնասելու նմուշը և պարզաբանել օձերի էվոլյուցիայի որոշ հարցեր։Գիտնականների հոդվածը հրատարակվել է Journal of Vertebrate Paleontology ամսագրում։
Օձերը կորցրել են ոտքերը էվոլյուցիայի ընթացքում. սկզբնապես նրանք ունեցել են 4 ոտք։ Այսօր գիտնականները չեն կարող միանշանակ եզրակացության գալ այն հարցում, թե ովքեր են եղել օձերի նախնիները։ Քննարկվում է հիմնականում երկու տարբերակ. կամ այդ կենդանիները ջրում են ապրել, կամ էլ եղել են ցամաքային մողեսներ։
Հետազոտական նոր աշխատանքի հեղինակները Eupodophis descouensi օձի տարիքը հաշվում են մինչև 95 միլիոն տարեկան։ 50 սանտիմետրանոց սողունի ոսկորները մասամբ պատված են ապարով, սակայն վերին մասում լավ երևում է հետին վերջույթը։ Քանի որ օձի մնացորդների նմուշները շատ չեն, գիտնականները չեն կարող իրենց թույլ տալ ջարդել հայտնաբերված նմուշը՝ երկրորդ կոնքը տեսնելու համար։
Գիտնականներն նոր տեխնոլոգիաների օգնությամբ ստացել են կենդանու եռաչափ պատկերը։ Արդյունքում նրանք պարզել են, որ ապարաշերտի տակ գտնվում է երկրորդ վերջավորությունը։
Գիտնականները նշում են, որ իրենց հետազոտությունը պատասխան չի տալիս օձի նախնիների հարցին, սակայն որոշ չափով պարզեցնում է, թե ինչու են այդ կենդանիները կորցրել վերջույթները։ Ստացված տվյալների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ վերջույթների աճի բնույթը չի փոխվել, պարզապես դրանք ավելի դանդաղ կամ ավելի կարճ ժամանակահատվածում են աճել, քան մողեսներինը։

No comments:
Post a Comment