«ԱԶԳ», 08-02-2011- Այդ մասին, ինչպես երեկ նշել են թուքական կայքերը, հայտարարել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Համիթ Հոմրիշը: Նրաՙ երկրի ոչ թուրքերի նկատմամբ ընդգծված ատելությունն արտահայտող հայտարարության համար առիթ է ծառայել երբեմնի բյուզանդական Նիկեայիՙ Իզնիքի «Այա Սոֆիա մզկիթը» վերստին եկեղեցի դարձնելու մշակույթի նախարարության նախաձեռնությունը:
Հոմրիշը դրա առնչությամբ գրավոր հարցապնդում է արել Թուրքիայի ազգային մեծ ժողովում, նշելով. «Մշակույթի նախարարության 20 հոկտեմբերի, 2010 թվակիր կարգադրությամբ եկեղեցու է վերածվել Իզնիքի «Այա Սոֆիա մզկիթը», քաղաքի վերաբերյալ նախարարության պատրաստած 22-էջանոց գրքույկում մզկիթը պատկերված է գմբեթի վրա տեղադրված Քրիստոսի քանդակով եւ խաչով, ինչը խիստ վշտացրել է Բուրսա նահանգի ողջ բնակչությանը:
Միաժամանակ նա, դիմելով պետնախարար Չելիքին, հարցրել է. «Որո՞նք են ձեր կառավարության մզկիթը եկեղեցու վերածելու դրդապատճառները, ինչի՞ հիման վրա է մշակույթի նախարարությունը նախատեսել «Այա Սոֆիայի մզկիթն» անվանել Այա Սոֆիա եկեղեցի: Դուք մտադիր չե՞ք վերանայել նախարարության այս սխալ որոշումը»:
Պատգամավորին հուզել է այն փաստը, որ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանության տարիներին ժամերգության համար բացված եկեղեցիների թիվը Թուրքիայում հասել է 16-ի, Տրապիզոնի Հույն ուղղափառ եկեղեցու Սումելա վանքում պատարագը մատուցվել է հենց օգոստոսի 15-ին, որը քաղաքի թուրքական նվաճման օրն է, եւ վերջապես, «Թուքիային ցեղասպանության մեջ մեղադրող Հայաստանին սիրաշահելու համար» կառավարությունը պետբյուջեից 3 մլն լիրա է ծախսել, որպեսզի վերանորոգի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

No comments:
Post a Comment