Tuesday, February 8, 2011

Անկարայում Եգիպտոսի դեսպան. «Թուրքիան չի կարող Եգիպտոսի համար օրինակ ծառայել»

HayNews.am. 7-2-2011- Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդերահման Սալահելդինը հայտարարել է, որ Եգիպտոսի համար ոչ մի պետություն չի կարող օրինակ լինել, այդ թվում նաև Թուրքիան: Այս մասին եգիպտացի դեսպանը նշել է թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Վերջինս նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Եգիպտոսում ակտիվ երկխոսություն է ընթանում իշխանության և ընդդիմության միջև: Դեսպանի խոսքերով, երկխոսության հիմնական թեմաներն են նախագահական ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունները:
Անդրադառնալով Եգիպտոսում Թուրքիայի մոդելի կիրառմանը` այդ երկրի դեսպանը կտրուկ պատասխան է տվել` նշելով. «Ոչ Թուրքիան, ոչ էլ աշխարհի մեկ այլ երկիր չի կարող Եգիպտոսի համար օրինակ հանդիսանալ»: «Ամեն երկիր ունի իր յուրահատկությունները»,-նշել է Սալահելդինը:

No comments: